3000pxl croissant2.jpg
Սեղան պատվիրել

Աշխատանքային ժամեր

Ամեն օր

08:00 - 23:00

Հասցե

Արամի 64, Երևան, Հայաստան

Կոնտակտային համար

+37410507777

 

Բարև, ես Պատրիկն եմ..🙌

Վերջապես եկավ մեր ծանոթանալու օրը.

Երևի արդեն լսել եք, քաղաքում խոսում են, որ տեղափոխվել եմ Երևան՝ Արամի փողոց: ☝🏻

 Քեզ պատմեմ իմ պատմության, ընտանիքիս մասին ու ինչպես որոշեցի դառնալ 🥐🍞հրուշակագործ - հացթուխ:

🙌🏻Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հյուրընկալելու բոլորիդ ինձ մոտ

⠀#Patricks_Story

🤗 Հ.Գ Քո հարևան Պատրիկ...

73183689_147256106670024_682785739906010
74332580_152501352812166_155683887787068

Դե ինչ😊

Իմ պատմության մեջ մեծ ներդրում ունեն ծնողներս.

Դեռ փոքրուց չէի կողմնորոշվում ՝ որն է իմը. հայրս հացթուխ-հրուշակագործ էր, մայրս՝ ինժեներ-ճարտարապետ: Սիրում էի խառնվել հորս բաղադրատոմսերին ու մորս գծագրերին...🥐✏️⠀

«...Ձեռքիս միշտ հորս թխած թարմ թխվածքներն էին ու մորս գծագրական գործիքները...»

Սա էլ իմ ամենասիրելի լուսանկարն է, որ միշտ պահում եմ ծոցագրպանումս❤️ #Family⠀#Patricks_Story

Ադելբերտ & Դոնելլա ❤️

Իմ կյանքի ամենակարևոր երկու անձինք😊

Մեր ողջ հարևանությունը հարգում էր պարոն Ադելբերտին. Հայրս իր տեսակով ազնիվ ու արդար էր: Սիրում էր հաց ու հացաբուլկեղեն թխել, հյուրասիրել բոլորին՝ մեծից փոքր. հորս համար հացը շատ մեծ արժեք ուներ, երբեք հաց դեն չէր նետում:

Մայրս՝ չնայած իր կտրուկ ու ճշգրիտ մասնագիտության, շատ մեծ սիրտ ուներ: Հյուրընկալ կին էր ☺️ու ամենից շատ սիրում էր վաղ առավոտյան նախաճաշի սեղանը ՝ հորս թարմ թխած հացով 🍞

75279186_152496046146030_499291094486771
 
տերիյակի աղցան.jpg